Երեւան: Մեդիամաքս: Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (PISM) հայտնում է, որ փետրվարի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա «Հայաստանը եւ Հարավային Կովկասում նոր խաղաղության ճարտարապետությունը» թեմայով:
PISM-ի հաղորդագրության մեջ ասված է.
«Ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղի ունենում։ Ռուսաստանի հետ նախկին պաշտոնական դաշինքը, որը պարտադրված էր հանգամանքներով, աստիճանաբար հավասարակշռվում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերով։
Ավելի քան երեք տասնամյակ Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ հայտարարել են խաղաղության մասին։ Մոտ ապագայում ակնկալվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների բացում, առեւտրի վերսկսում, Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրագործում։ Այս ծրագրերի եւ հայկական իշխանությունների վարած քաղաքականության ապագան որոշելու են այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Հայաստանի առջեւ ծառացած վերոնշյալ մարտահրավերներին ու հնարավորություններին եւ կպատասխանի լսարանի հարցերին»:















