Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ասել է, որ «վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավը խոչընդոտում է Եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցնում ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքին»։
Այս մասին նա ասել է Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակի առիթով Մայր Տաճարում մատուցված Պատարագից հետո։
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջեւ է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։
Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգեւորականներ՝ սարկավագներից մինչեւ եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների։ Եկեղեցին բոլորիս հոգեւոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է եւ պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջեւ»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: