ԱՄՆ փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին - Mediamax.am

Փետրվար 10, 2026
393 դիտում

ԱՄՆ փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Երեւանում տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:

Ջեյ Դի Վենսը դարձավ ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբեւէ Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Լուսանկարը` REUTERS

Դատելով լուսանկարներից, Ջեյ Դի Վենսին եւ տիկնոջը հուշահամալիրի տարածքում հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ուղեկցել:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ. ապրիլի 24-ին ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որում չէր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Լուսանկարը` REUTERS

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ աքսորվեց եւ մահվան երթի դատապարտվեց: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար:

Լուսանկարը` REUTERS

Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված Հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարեւոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, որոնք օժանդակեցին եւ կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,- իր ուղերձում նշել էր Դոնալդ Թրամփը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին