26 տարվա ընթացքում Մեդիամաքսը պետբյուջե է վճարել 806.75 մլն դրամ - Mediamax.am

Մարտ 02, 2026
1264 դիտում

26 տարվա ընթացքում Մեդիամաքսը պետբյուջե է վճարել 806.75 մլն դրամ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 1999-2025 թթ. ընթացքում Մեդիամաքսի վճարած հարկերի եւ այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալը կազմել է 806.75 միլիոն դրամ, որից 391.8 միլիոնը (մոտ 48.5 %) կազմել են ուղղակի հարկերը:

1999-2018թթ. հարկերի եւ այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալը կազմել է 398.5 միլիոն դրամ, իսկ 2019-2025թթ.՝ 408.25 միլիոն դրամ:

 

Տվյալները ներկայացվում են 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

 

Մեդիամաքսը 1999 թվականից գործունեություն է ծավալում «Մեդիա Մաքս» ՓԲԸ միջոցով, իսկ 2015 թվականից՝ նաեւ «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ միջոցով: 

 

Մեդիամաքսի հիմնադիրները հանդիսանում են նաեւ «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ հիմնադիրներ, որը մատուցում է PR ծառայություններ:

 

***

 

1999-2025 թթ. ընթացքում «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 466.9 միլիոն դրամ:

 

Նշված ժամանակահատվածում «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ-ի շահութահարկի վճարումները կազմել են 64.2 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 172 միլիոն դրամ:

 

***

 

1999-2025 թթ. ընթացքում «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 273.85 միլիոն դրամ:

 

Նշված ժամանակահատվածում «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի շահութահարկի վճարումները կազմել են 68.4 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 43.04 միլիոն դրամ:

 

***

 

1999-2025 թթ. ընթացքում «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 66.3 միլիոն դրամ:

 

Նշված ժամանակահատվածում «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ-ն-ի շրջանառության հարկի վճարումները կազմել են 13.05 միլիոն դրամ, շահութահարկի վճարումները՝ 7 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 23.9 միլիոն դրամ:




Մեր ընտրանին