Նելլիի «Կլոր նարինջ»-ը, կատու-մտքերը եւ stop կոճակը - Mediamax.am

Փետրվար 11, 2026
exclusive
207 դիտում

Նելլիի «Կլոր նարինջ»-ը, կատու-մտքերը եւ stop կոճակը


Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Սարկիսյանը
Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 22–ից 24-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ ճարտարապետ Նելլի Սարկիսյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Կլոր նարինջ»-ը։

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Ճարտարապետի նկարած գործերը տարբերվում են. տարածքը հավաքված է, գույները՝ համարձակ, երբեմն չափազանց վառ, գծերը՝ վստահ։ Նույնիսկ այն, ինչ առաջին հայացքից քաոս է թվում, հստակ կառուցվածք եւ ներքին տրամաբանություն ունի։ 

 

Թեեւ Նելլիի գործերում գույներն աղմկոտ են, կերպարները՝ երբեմն սադրիչ, աշխարհը կառուցված է այնպես, ասես ունի իր ճարտարապետական նախագիծը։ 

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլին խոսում է դանդաղ, երբեմն կանգ է առնում, կարծես փորձում է բառերը ճիշտ տեղադրել՝ ինչպես կոմպոզիցիայի մեջ։ 

 

Ասում է, որ իր համար խոսելը երբեք էլ հեշտ չի եղել։ 

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նկարելիս կարող ես երկար մտածել, իսկ խոսելուց հաճախ պետք է արագ դասակարգես մտքերդ: Նկարելիս շատ ավելի ազատ եմ», - նշում է Նելլին։

 

Այդ ազատությունն է նրան դեպի գույներ տարել դեռ 11 տարեկանից, երբ փորձում էր հասկանալ՝ ինչ է ուզում դառնալ։ Կիթառ, պար, տարբեր փորձեր, բայց ոչինչ այդքան «հոգեհարազատ» չէր, որքան նկարչությունը։

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հինգ տարի բազային նկարչություն եմ սովորել՝ գծանկար, էսքիզ։ Գույների թեորիա, կոմպոզիցիայի կանոններ՝ դրանք իմ բոլոր աշխատանքներում կան, նույնիսկ եթե առաջին հայացքից ազատ են թվում», - պատմում է Նելլին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոստովանում է. «Շատ բան եմ սկսել ու կիսատ թողել ու այս շարքը սկսելիս մտածում էի՝ հնարավոր է սա էլ կիսատ մնա»: 

 

Բայց պատմություն սկսելու ու դրա ավարտը չիմանալու զգացողությունից սկսվեց մի ընթացք, որը մինչ օրս շարունակվում է՝ առանց վերջը պատկերացնելու։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հուսամ՝ կավարտվի այն ժամանակ, երբ ես չլինեմ։ Կտավները իմ երեխաներն են», - անկեղծանում է Նելլին։

 

Խանդոտ է իր նկարների նկատմամբ։ Չի սիրում, երբ խնդրում են նույն ոճով «ինչ-որ բան նկարել»։ Ասում է՝ շատ անձնական են, կապված են իր փորձի, իր պատմության հետ։ 

 

Ինքն իրեն չի սահմանափակում՝ ջրաներկ, չոր ասեղ տեխնիկա, նոր փորձեր՝ ամեն ինչ իրեն հետաքրքիր է։ 

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Նելլի աշխատանքներում հաճախ հանդիպող կոնտրաստը՝ վառ գույներ ու լարված պատմություններ, գիտակցված ընտրություն է։ 

 

«Առաջինը տեսնում ես գույնը, այն մեծ հոգեբանական ազդեցություն ունի։ Սկզբում մանիպուլացնում եմ գույնով, հետո նոր դետալներն են բացվում»։ Այդ կոնտրաստը երբեմն շփոթեցնում է դիտողին՝ գեղեցիկը միախառնված է անհարմարության, մարմինը՝ մտքի, լռությունը՝ աղմուկի հետ։

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Մի աշխատանքում տարբեր հարկերում տարբեր պատմություններ են տեղի ունենում, աղմկոտ հարեւանների արանքում՝ անսպասելի խաղաղություն է տիրում։

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատուները, որոնք հաճախ կտեսնեք Նելլիի նկարներում, իր խոսքով, իր մտքերն են։

 

Ցուցահանդեսը երկար սպասված, բայց կտրուկ որոշում էր։ Ամիսներ շարունակ պատկերացրել է սրահը, կախված նկարները, մանրուքները։ Հետո մի օր պարզապես մտել է Իգիթյանի կենտրոն, տասը րոպե զրուցել տնօրենի հետ ու դուրս եկել՝ ցուցահանդեսի համար ամրագրված օրերով։ 

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Ճարտարապետն ու նկարիչն իր ներսում ապրող երկու տարբեր մարդիկ են։ 

 

«Փխրունությունն ու ազատությունը տվել եմ նկարչությանը։ Իսկ ճարտարապետության մեջ ես ավելի զգոն եմ. ի վերջո, խոսքը մարդկանց հարմարավետության, երբեմն էլ կյանքի մասին է», - անկեղծանում է Նելլին։ 

 

Ցուցահանդեսի ընթացքում ամենահետաքրքիրը նրա համար անծանոթների արձագանքներն էին։ Աչքեր, սիմվոլներ, «մասոնական ենթադրություններ»։ Նա չի շտապում բացատրել։ 

 

«Ինձ համար կարեւոր է, որ ամեն մեկն ինչ-որ բան տեսնի, գտնի։ Եթե ուզում են՝ կարող եմ պատմել, ինչ եմ մտածել, բայց ինձ ավելի հետաքրքիր է, թե իրենք ինչ են տեսնում», - ասում է Նելլին։

Լուսանկարը` Նելլի Սարկիսյանի արխիվից

Կիսամերկ մարմինների շուրջ քննարկումները նրան չեն վախեցնում. «ես դա դիտարկում եմ ոչ թե որպես էրոտիկա, այլ որպես համարձակություն»։ 

Նելլի Սարկիսյանը Նելլի Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամոթը մեր մտքերում է, բայց կա նաեւ պայմանական stop կոճակը: Եթե մենք գիտենք, թե որտեղ է այն եւ երբ է պետք սեղմել, ամեն ինչ մեր ձեռքերում է», - բացատրում է Նելլին։ 

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

 

 




Մեր ընտրանին