ԵՔՀ գագաթնաժողովի պատճառով մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի - Mediamax.am

Փետրվար 19, 2026
1309 դիտում

ԵՔՀ գագաթնաժողովի պատճառով մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականի մայիսի 4-ը՝ երկուշաբթին, կլինի ոչ աշխատանքային. դրա փոխարեն աշխատանքային կհամարվի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

 

Մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: 

 

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) եւ կարեւոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: 

 

Հաշվի առնելով միջոցառման կարեւորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երեւանի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ 




Մեր ընտրանին