ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ստուգել են Երասխ-Սադարակ հատվածի վիճակը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
1158 դիտում

ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ստուգել են Երասխ-Սադարակ հատվածի վիճակը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել:

«Զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

 

Կատարված զննման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ»,- ասվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքերի նախարարության հաղորդագրությունում։




Մեր ընտրանին