Ամփոփվել են «Փարաջանովը եւ նրա թանգարանը» թեստ-խաղերի արդյունքները - Mediamax.am

Հունվար 12, 2026
133 դիտում

Ամփոփվել են «Փարաջանովը եւ նրա թանգարանը» թեստ-խաղերի արդյունքները


Լուսանկարը` Յուրի Մեչիտով


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսն ամփոփել է «Փարաջանովը եւ նրա թանգարանը» 4 մասից բաղկացած մրցանակային թեստ-խաղերի արդյունքները:

 

Սերգեյ Փարաջանովի թանգարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ կազմակերպված թեստ-խաղին կարելի էր մասնակցել 2025թ. դեկտեմբերի 6-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ:

 

«Փարաջանովը եւ նրա թանգարանը» թեստ-խաղը ունեցել է 41 գրանցված մասնակից:

 

Բոլոր 23 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ մի մասնակից: 

 

Երեք մասնակից՝ Տաթեւիկ Հարությունյանը, Քրիստինե Հակոբյանը եւ Արփինե Անդրեասյանը, ճիշտ են պատասխանել 21 հարցի եւ ճանաչվել են հաղթող:

 

Հունվարի 20-ին նրանք հատուկ անվանական էքսկուրսիա կունենան Սերգեյ Փարաջանովի թանգարանում եւ կհանդիպեն թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ:

 

Հաղթողները նաեւ թանգարանի հրատարակած գրքերից կստանան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին