Yandex Go-ում պատմել են, թե անցած տարվա նախատոնական օրերին եւ Ամանորի գիշերը երբ էր առավել շահավետ պատվիրել ուղեւորություն, ինչպես նաեւ ներկայացրել են խորհուրդներ, որոնք կարող են օգնել ուղեւորվել ավելի մատչելի գներով։
Տոնական օրերին ուղեւորությունների սակագները՝ նստեցման արժեքը, 1 կմ-ի եւ 1 րոպեի համար գինը, չեն փոխվում, սակայն ուղեւորությունը կարող է ավելի թանկ լինել բարձր պահանջարկի պատճառով։ Եթե ուղեւորվել ցանկացողների թիվը գերազանցում է ազատ վարորդների քանակը, ուղեւորության արժեքը կարող է սովորականից ավելի բարձր լինել։
Ամանորին նախորդող հանգստյան օրերը սովորաբար շատ հագեցած են. բոլորը փորձում են հասցնել գնել նվերներ հարազատների համար, ավարտին հասցնել պատրաստությունները։ 2024 թվականին Երեւանում նախատոնական եւ տոնական օրերին գրանցված ուղեւորությունների տվյալների հիման վրա Yandex Go-ում կանխատեսել են, թե առաջիկա օրերին որ ժամերին կարող է առավել շահավետ եւ հարմար լինել ուղեւորություն պատվիրելը։
Տարվա վերջին հանգստյան օրերին
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, ավելի շահավետ կարող է լինել ուղեւորություն պատվիրել ցերեկը՝ մինչեւ 13:00, ինչպես նաեւ երեկոյան՝ 19:00-ից 21:00-ն։ Կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին, առավել շահավետ ժամերը կարող են լինել 11:00-ից 16:00-ն կամ 19:00-ից 21:00-ն։
Դեկտեմբերի 31-ին եւ Ամանորի գիշերը
Դեկտեմբերի 31-ին նախորդ տարի ավելի շահավետ էր ուղեւորություն պատվիրել առավոտվա ժամերից մինչեւ 17:30-ը։ Ավելի ուշ վարորդների մի մասը դուրս էր գալիս երթուղագծից՝ ընտանիքների հետ Ամանորն անցկացնելու համար, ինչի հետեւանքով հասանելի մեքենաների քանակը նվազում էր, իսկ ուղեւորության արժեքը՝ ժամանակավորապես աճում։
Կեսգիշերից հետո եւ մինչեւ հունվարի 1-ի գիշերվա ժամը 02:00-ն ուղեւորությունների պահանջարկն աճում էր, իսկ երթուղագծում գտնվող վարորդների թիվը սովորականից քիչ էր։ Այդ ժամերին ուղեւորության արժեքը սովորականից բարձր էր։ Ժամը 02:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում պահանջարկը նվազում էր, դրա հետ միասին՝ նաեւ գինը։
Հունվարի 1-ին
Ժամը 03:00-ից մինչեւ 09:00-ը շատերը վերադառնում են տոնակատարություններից տուն, այդ ժամերին ուղեւորության արժեքը բարձր է եղել, իսկ մեքենայի սպասման ժամանակը՝ սովորականից ավելի երկար։
Հունվարի 1-ի առավոտյան ժամերին ավելի շահավետ կարող է լինել ուղեւորություն պատվիրել ժամը 09:00-ից 11:30-ը։ Այդ ժամանակ վարորդներն աստիճանաբար վերադառնում են երթուղագիծ, իսկ մարդկանց մեծ մասը արդեն հասցրել է տուն վերադառնալ խնջույքներից։
Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպես կարելի է տնտեսել ուղեւորություն կատարելիս
1. Ուշադրություն դարձրեք պահանջարկի ցուցիչին
Եթե երթուղագծում ազատ մեքենաների թիվը բավարար է, ապա ցուցիչը կլինի կանաչ, իսկ ուղեւորության գինը՝ բազային։ Եթե ուղեւորությունների պահանջարկը բարձր է, իսկ ազատ վարորդների թիվը՝ ցածր, ցուցիչը կլինի նարնջագույն կամ կարմիր, իսկ ուղեւորության արժեքը՝ բազայինից բարձր։
Պահանջարկի մասին պատկերացումը օգնում է գնահատել իրավիճակը եւ որոշել՝ մեկնել հիմա, սպասել, թե օգտվել հանրային տրանսպորտից։ Երթուղին եւ սակագինը ընտրելուց հետո, սեղմելով էկրանի վերին ձախ անկյունում գտնվող ցուցիչի վրա, կարելի է տեսնել նաեւ ուղեւորության գնի մանրամասները։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է ձեւավորվում ուղեւորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի դեպքում կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։
2. Օգտվեք «Քայլել» հուշումից հավելվածում
Երբեմն հավելվածը կարող է առաջարկել մի քանի րոպե քայլել դեպի վարորդի համար ավելի հարմար նստեցման կետ, օրինակ՝ եթե ճանապարհին խցանում է կամ դեպի բակ մուտքը դժվարացած է։ Օգտատիրոջ համար նման ուղեւորությունը կլինի ավելի մատչելի, իսկ վարորդը ավելի քիչ ժամանակ կանցկացնի առանց պատվերի։
3. Պատվիրեք ուղեւորությունը ոչ ուղիղ ժամերին
Ուղեւորությունների պահանջարկը կարող է փոքր-ինչ ցածր լինել, եթե մեքենան պատվիրեք, օրինակ, ամբողջ ժամից 5–20 րոպե առաջ։ Օրինակ՝ եթե պլանավորել եք մեկնել ժամը 17:00-ին, փորձեք դիտարկել պատվերն անել մի փոքր ավելի վաղ, օրինակ՝ ժամը պատվիրելը 16:40-ին։
Գնի բարձրացման գործակիցը ժամանակավոր միջոց է, որն ապահովում է շտապ ուղեւորություն իրականացնելու հնարավորությունը եւ օգնում է ավելի շատ վարորդների դուրս գալ գիծ՝ հավասարակշռելով պահանջարկն ու առաջարկը։ Երբ գծում հայտնվում են բավարար թվով վարորդներ, ուղեւորության գինը վերադառնում է սովորական մակարդակին։
*Տեղեկատվությունը կրում է խորհրդատվական բնույթ։ Ուղեւորությունների իրական արժեքների եւ պահանջարկի դինամիկան կարող են տարբեր լինել։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: