Շվեյցարիայում կրկին բարձրացվելու է հայկական ժառանգության պահպանման խնդիրը - Mediamax.am

Դեկտեմբեր 24, 2025
371 դիտում

Շվեյցարիայում կրկին բարձրացվելու է հայկական ժառանգության պահպանման խնդիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականի հունվարի 21-ին Ժնեւում կներկայացվի Հայկական ժառանգության վերաբերյալ կոնֆերանսի արդյունքների հիման կազմված ժողովածուն։

Նպատակն է միջազգային ուշադրություն գրավել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման խնդրին եւ հակամարտությունների եւ բռնի տեղահանության պայմաններում ժառանգության ոչնչացման գլոբալ խնդրին, ասվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հաղորդագրության մեջ։

 

Հայկական ժառանգության վերաբերյալ կոնֆերանսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպվել էր Բեռնում 2025 թվականի մայիսի 27-ից 28-ը՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համագործակցությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնդրանքով։

 

«Կոնֆերանսը պատասխան էր Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանությանը եւ այն լուրջ սպառնալիքներին, որոնց առերեսվում է տարածաշրջանում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Բեռնի կոնֆերանսը ունեցել մոտ 150 մասնակից՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտի փորձագետներ, պատմաբաններ, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ։

 

Ժողովածուն ներառում է կոնֆերանսի զեկույցները, փորձագիտական վերլուծություններ եւ մտորումներ՝ հայկական փորձը դնելով ավելի լայն գլոբալ համատեքստում։ Այն նախատեսված է որպես եկեղեցիների, քաղաքական գործիչների, ակադեմիական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են մշակութային եւ կրոնական ժառանգության, մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ հաշտեցման ու կայուն խաղաղության ջանքերով։ 

 

Պաշտոնական ներկայացումը տեղի կունենա Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա շրջանակներում։ Երեկոն կսկսվի էկումենիկ աղոթքով Ժնեւի Սուրբ Պետրոս մայր տաճարի Սուրբ Մակաբայեցիների մատուռում, որից հետո գիրքը կներկայացվի Ռեֆորմացիայի միջազգային թանգարանում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին