Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին - Mediamax.am

Մարտ 03, 2026
2638 դիտում

Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով ավելի քան երկու տարի ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում:

Թղթային նամակները կարելի է թողնել Երեւանում՝ Բաղրամյան պողոտա, 6 հասցեում եւ Մոսկվայում՝ Noôdome, Ռոմանով նրբանցք, 2, շենք 1 հասցեում:

 

Նամակները կընդունվեն նշված կետերում մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ, որից հետո կենտրոնացված կերպով կուղարկվեն Ռուբեն Վարդանյանին:

 

Նամակ ուղարկելու համար կարող եք նաեւ այցելել https://freevardanyan.com/ru/category/letter/ հղումով եւ մանրամասն տեղեկություններ ստանալ նամակը ճիշտ ձեւակերպելու եւ ուղարկելու վերաբերյալ:




Մեր ընտրանին