Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 621 անգամ եւ ունեցել է 15 մասնակից, որոնցից գրանցվել են 9-ը:
Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել երկու մասնակից՝ Նորայր Բաբայանն ու Գայանե Պողոսյանը:
Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Նորայր Բաբայանը՝ նա կստանա Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
***
Ո՞ր թվականից է գործում IDBank-ի եւ Իդրամի նախաձեռնած «Մի դրամի ուժը» ծրագիրը.
2020
Ո՞րն է ծրագրի հիմնական գաղափարը․
Իդրամի և IDBank-ի հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Ընկերություններն իրենց հաշվին քո անունից մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժի» ծրագրերին
Ինչպե՞ս կարելի է միանալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի գործերին․
Idram&IDBank հավելվածով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, IDBanking.am և banking.idram.am հարթակների միջոցով ցանկացած վճարում կատարելով
Ի՞նչ հաճախականությամբ են ընտրվում ծրագրի շահառուները
Ամեն ամիս
Նշվածներից ո՞ր ոլորտի համար նախաձեռնության գումարները չեն ծախսվել․
Հայաստանի առաջին արբանյակի թռիչքը տիեզերք
Մինչ այս պահը որքա՞ն գումար է հավաքագրվել «Մի դրամի ուժը» նախաձեռնության արդյունքում․
Շուրջ 250 մլն դրամ
Ո՞ր ոլորտի նախաձեռնությանն է տրվել «Մի դրամի ուժի» 2025թ․ նոյեմբերի ֆինանսական աջակցությունը․
Արհեստական բանականություն և կենսաբազմազանություն















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: