«3-րդ հարկի հիշողությունը»․ Արման Գրիգորյանի ապրող գործերը - Mediamax.am

Նոյեմբեր 23, 2025
exclusive
55 դիտում

«3-րդ հարկի հիշողությունը»․ Արման Գրիգորյանի ապրող գործերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Սուքիասյանը
Անի Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարութ Սիմոնյանը
Հարութ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարութ Սիմոնյանը
Հարութ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Սուքիասյանը
Անի Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցասրահ մուտք գործելուն պես միացված ձայնագրությունից լսվում է Արման Գրիգորյանի ձայնը․ նա կարդում է ֆեյսբուքյան գրառումներ՝ կիսահումոր, կես լուրջ, երբեմն կենցաղային, երբեմն՝ քաղաքական հեգնանքով լի։

 

«Սահմանին ընդամենը 200 մետր է․․․», «Եթե անգամ ես եմ շոգում, ուրեմն իսկապես շատ շոգ է», «Սիրելի բոլոր ու չատելի ոմանք․․․», «Երեւանյան երթուղիներում այլեւս գազելներ չեն լինի»։

 

Տարբեր ժամանակների, տրամադրությունների ու կյանքի փուլերի այս խառն ու կենդանի տեքստերը տարածքն անմիջապես դարձնում են Արմանի ներկայությամբ լեցուն։ Նրա ձայնը հոսում է պատերի միջով՝ կարծես շարունակելով այն խոսակցական, անկեղծ ու ազատ մտքի միջավայրը, որն ինքն էր ստեղծում։

 

Նկարիչների միության երրորդ հարկում այսպես է բացվում 2025 թվականի մայիսին կյանքից հեռացած Արման Գրիգորյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը, որ վերակենդանացնում է մի ամբողջ սերնդի մտածողության ռիթմը եւ վերադարձնում 1980-ականների ազատության որոնումների էներգիան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսում ներկայացված են Արման Գրիգորյանի՝ ընկերներին նվիրած աշխատանքները, նրա արվեստանոցում պահվող ստեղծագործությունները, ինչպես նաեւ արխիվային նյութեր, որոնք բացահայտում եւ վկայում են նրա արվեստին բնորոշ էներգիան ու խանդավառ ստեղծագործական ներուժը։

 

Ցուցահանդեսը կազմակերպել են Արման Գրիգորյանի ընկերները՝ Հարութ Սիմոնյանն ու «Ականաթ Գալերիի» հիմնադիր Անի Սուքիասյանը։ Նրանք պատմում են, որ նախաձեռնության հիմքում եղել է պարզ, բայց խորքային մի միտք՝ «Արմանին չպիտի կորցնենք»։

Անի Սուքիասյանը Անի Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի կազմակերպիչ Անի Սուքիասյանը նշում է, որ գաղափարը ծնվել է ընկերոջ մահվանից հետո․ «Պիտի ապրի մեր մեջ։ Գործերը վառ վկայություններն են, որ ինքը կա» ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի հիմնական առանցքը այն աշխատանքներն են, որ Արման Գրիգորյանը տարիների ընթացքում նվիրել էր ընկերներին՝ գրողներին, երաժիշտներին, նկարիչներին։ Այդ գործերն էլ հավաքվել են այս հարթակում։

Հարութ Սիմոնյանը Հարութ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ոչ բոլորը հաջողվեց հավաքել, բայց կարող ենք ասել, որ այստեղ ցուցադրվածներն ընկերությանը նվիրված պատմությունների ամբողջությունն են»,- ընդգծում է Հարութ Սիմոնյանը։

 

Աշխատանքների հավաքումը զարմանալի արագությամբ է տեղի ունեցել․ մի քանի օրում ընկերները մեծ պատրաստակամությամբ տրամադրել են գործերը, իսկ ընտրության հիմնական սկզբունքը եղել է ընկերության եւ անձնական պատմությունների շուրջ կառուցված մոտիվը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարութ Սիմոնյանը նկատում է, որ ցուցահանդեսը գուցե բարդ լինի հասկանալ՝ առանց տեղյակ լինելու 1980-ականների համատեքստին։ Այդ տարիներին ձեւավորվում էր «Երրորդ հարկ» երիտասարդական խումբը, մի միջավայր, որտեղ արվեստագետները փորձում էին ազատագրվել ոչ միայն գեղարվեստական, այլեւ հասարակական սահմանափակումներից։ 

 

«Երիտասարդները փորձում էին դուրս գալ սովետական ռեպրեսիվ մթնոլորտից։ Քննարկումներ, երաժշտություն, ստեղծագործական ազատություն։ Դա հասարակության ներսում մի մեծ ֆորում էր»,- հիշում է Հարութ Սիմոնյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երրորդ հարկ» անվանումը ձեւավորվել է Նկարիչների միության հենց այն հարկի անունով, որտեղ ոչ ֆորմալ հանդիպումներ էին անցկացվում։ Այդ միջավայրը դարձավ ոչ միայն ընկերական միավորում, այլեւ մշակութային դիմադրության եւ վերափոխման հարթակ։

 

«Իրենք փորձում էին խախտել կարծրատիպերը, ջարդել մշակութային սահմանները։ Ստեղծում էին միջավայր, որտեղ կարող էին ապրել այնպես, ինչպես ուզում էին»,- բացատրում է Սիմոնյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս փորձերը կապված էին նաեւ արվեստի նոր լեզուներ գտնելու հետ։ Արման Գրիգորյանը ձգտում էր ազատագրել նկարչի աշխատանքը ակադեմիական կանոններից՝ թույլ տալով, որ կտավը դառնա բաց տարածք, որտեղ ձեւը 

պարտադիր չէ գերակա լինի։

Հարութ Սիմոնյանը Հարութ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նա ասում էր՝ կտավը լուսնի մակերես է. դու կարող ես նկարել չերեւացող կողմում»,- պատմում է Հարութ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այդ մոտեցումներն էապես ազդել են հայ ժամանակակից արվեստի զարգացման վրա։

 

Կազմակերպիչների խոսքով՝ նպատակը ոչ միայն աշխատանքները ցուցադրելն էր, այլեւ մի ողջ ժամանակաշրջանի ոգին փոխանցելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երիտասարդներն այսօր էլ կարող են ոգեւորվել Արմանից։ Խնդիրները, որոնց մասին նա խոսում էր, կոնկրետ ժամանակաշրջանով սահմանափակված չէին»,- նշում է Հարութ Սիմոնյանը։

Անի Սուքիասյանը Անի Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Սուքիասյանն էլ հավելում է, որ թեեւ չեն փորձել կանխատեսել, թե ինչ տպավորությամբ կհեռանան այցելուները, կարծում է, որ «ինչ-որ բան պիտի փոխվի մարդու պատկերացումների մեջ, երբ տեսնում է Արմանի գործերը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկուսն էլ շեշտում են՝ Արմանը խորապես հետաքրքրված էր երիտասարդներով․

 

«Հասարակության լոկոմոտիվը երիտասարդն է, եւ Արմանը դա շատ լավ հասկանում էր»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարութ Սիմոնյանն ասում է, որ Արման Գրիգորյանն յուրահատուկ կարողություն ուներ՝ «մարդու մեջ գտնել լավը եւ ոգեւորել նրան՝ շարունակելու»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Գրիգորյանի ընկերներին նվիրված այս ցուցահանդեսը ոչ միայն հուշային նախագիծ է, այլեւ մշակութային շարունակականության ակտ։ Այն ոչ միայն վերականգնում է 80-ականների երիտասարդական շարժումների էությունը, այլեւ նորովի հիշեցնում է այն ազատությունները, որոնումները ու բունտային էներգիան, որոնք ձեւավորել են ժամանակակից հայ արվեստի լեզուն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ նոյեմբերի 26-ը՝ Նկարիչների միության 3-րդ հարկում։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանիs

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին