Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի:
Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանը եւ հոգեւոր սպասավորության կարեւորությանը՝ արձանագրելով, որ մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին եւ Եկեղեցուն։ Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդ եկեղեցականներին իրենց ծառայության մեջ լինել նախանձախնդիր եւ հաստատակամ, մշտապես ունկնդիր հավատավոր հոտի կարիքներին։ Հայոց Հովվապետը պատգամեց կյանքի փորձությունների ու դժվարությունների առջեւ չվհատվել, դրանք հաղթահարել հավատով ու հույսով՝ իրենց նկարագրով ու պահվածքով բարի օրինակ լինելով իրենց համայնքների համար։ Հոգեւոր առաքելության արդյունավորման ճանապարհին Նորին Սրբությունը թելադրեց առաջնորդվել անսակարկ սիրով, զոհողության ու հանձնառության ոգով»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: