Եվրամիության առաքելությունը քննարկում է անցկացրել Կապանում - Mediamax.am

Հոկտեմբեր 24, 2025
215 դիտում

Եվրամիության առաքելությունը քննարկում է անցկացրել Կապանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված Եվրամիության առաքելության (EUMA) անդամները Կապանում քննարկում են անցկացրել տեղական համայնքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում Եվրամիության Պատվիրակությունից հայտնել են, որ քննարկմանը մասնակցել մոտ հասարակական կազմակերպությունների, համայնքային իշխանությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ:

 

Օգոստոսին EUMA-ն նման քննարկում էր անցկացրել Գորիսում, իսկ սեպտեմբերին՝ Ջերմուկում:

 

Քննարկման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, սոցիալական եւ բնապահպանական ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր:

 

«Միջոցառումը գերազանց հնարավորություն էր ամրապնդել հարաբերությունները եւ վստահությունը Եվրամիության քաղաքացիական առաքելության եւ տեղի քաղհասարակության միջեւ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

EUMA-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, այն նաեւ 6 կայան ունի Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում:

 

Մեդիամաքսը նշում է, որ EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ:

 

Ս.թ. հունվարի 30-ին ԵՄ որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին