«ՏաԹեւեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է World Travel Awards-ի մրցանակի - Mediamax.am

Հոկտեմբեր 10, 2025
130 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է World Travel Awards-ի մրցանակի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Տաթեւեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը եւ հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում:

«Տաթեւեր» ճոպանուղին այս 15 տարվա ընթացքում դարձել է Հայաստանի զբոսաշրջային խորհրդանիշներից մեկը: Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար (5752մ) հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ՝ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունն ու երեք անգամ միջազգային մրցանակ բերելով Հայաստանին:

 

Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին այսպես էր բացատրել ճոպանուղու նշանակությունը. «Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա եւ հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ եւ իրապես փոխել իրավիճակը երկրում»:

 

«Ճոպանուղու գործարկումից 15 տարի անց ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի տեսլականն իրականություն է դարձել՝ ինչպես Հայաստանին ճանաչում բերելու, այնպես էլ զարգացման կատալիզատոր դառնալու առումով»,- ասվում է ՏաԹեւեր ճոպանուղու հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «Տաթեւերին»՝ կատարելով հետեւյալ քայլերը.

 

•    Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով

•    Գրանցվել էլեկտրոնային փոստով

•    Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը

•    Սեղմել Start Voting կոճակը

•    Ընտրել World բաժինը

•    Ընտրել 64 -րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2025

•    Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

 

Քվեարկությունը կշարունակվի մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 26-ը:

 

World Travel Awards 2025 միջազգային մրցանակի «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում հայկական ճոպանուղին հաղթող է ճանաչվել նաեւ 2021, 2023 եւ 2024  թվականներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին