Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են «Ինչպե՞ս է աշխատում Face ID-ն» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 639 անգամ եւ ունեցել է 15 մասնակից, որոնցից գրանցվել են 10-ը:
Գրանցված մասնակիցներից բոլոր 8 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք:
3 մասնակից ճիշտ է պատասխանել 7 հարցի, սակայն նրանցից միայն մեկն է նշել ամբողջական անունն ու ազգանունը, ինչը մրցույթին մասնակցելուն պարտադիր պայման է:
Քրիստինե Հակոբյանը կստանա Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
****
Դեմքը ճանաչելու ի՞նչ տեխնոլոգիա է կիրառում Face ID-ն ․
Ինֆրակարմիր 3D քարտեզագրում
Ինչպե՞ս է Face ID-ն կարողանում տարբերակել իրական դեմքը լուսանկարից․
Օգտագործում է խորքային ճանաչման տեխնոլոգիան
Ինֆրակարմիր լազերային քանի՞ կետերի միջոցով է քարտեզագրվում մարդու դեմքը․
Մոտ 30000
Apple ընկերության տվյալներով՝ որքա՞ն է հավանականությունը, որ պատահական մարդու դեմքով հնարավոր կլինի բացել ձեր iPhone-ը․
1/1000000
Ի՞նչ է տեղի ունենում, երբ Face ID-ն մի քանի անգամ չի կարողանում ճանաչել դեմքը․ Հեռախոսն արգելափակվում է
Անհրաժեշտ է լինում մուտքագրել գաղտնաբառը
Ինչպե՞ս է պաշտպանված անձնական տվյալների գաղտնիությունը Face ID օգտագործելիս․
Դիմաճանաչողական տվյալները մնում են միայն տվյալ սարքում
Սարքն անջատել-միացնելուց հետո Face ID-ն աշխատո՞ւմ է․
Ոչ, սկզբում հարկավոր է մուտքագրել գաղտնաբառը
Ո՞ր դեպքում Face ID-ն չի աշխատում․
Երբ փակել եք ձեր աչքերը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: