Նորագույն պատմության վավերագրումը, պատասխանատվությունն ու հիշողությունը - Mediamax.am

268 դիտում

Նորագույն պատմության վավերագրումը, պատասխանատվությունն ու հիշողությունը


Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Հարությունյանը
Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Պասկեւիչյանը
Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորագույն պատմությունը մնացել է առանց վավերագրության, Արցախյան առաջին պատերազմի, 90-ականների մասին պատմող նյութերը մարդկանց անձնական արխիվներում են, պատմությունները՝ մարդկանց հիշողություններում ու շատերը դրանցով կիսվելու ցանկություն չունեն, պետություն էլ կարծես մտադրություն չունի պատասխանատվություն ստանձնել նորագույն պատմության վավերագրումը համակարգելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս «ախտորոշումը» հնչել է սեպտեմբերի 6-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում կայացած «Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության» քննարկման ժամանակ, որին մասնակցել են գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը։

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից:

 

Ճշմարտության որոնման ճանապարհը

 

Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն, քննարկման մոդերատոր

 

Երրորդ Հանրապետության կայացման մասին քիչ գրականություն ունենք ու եթե երիտասարդներն ուզում են կարդալ 90-ականների մասին՝ շատ բան չենք կարող առաջարկել։ Նրանում, որ հետաքրքրությունը մեծ է, համոզվեցի, երբ 2024թ. հոկտեմբերին լույս տեսավ իմ եւ Լուսինե Ղարիբյանի հեղինակած Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը գիրքը: Այս գրքի հիմնական ընթերցողները հենց երիտասարդներն են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեպտեմբերի 5-ին ներկայացրել ենք Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքը, որը իմ եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հինգ զրույցների արդյունքն է: Դրանց ընդհանուր տեւողությունը գերազանցում է 10 ժամը: Այդ զրույցներում փորձել եմ բարձրացնել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են հասարակությանը։ Կարծում եմ, որ դժվար հարցերի իրական պատասխաններ գտնելու միակ ուղին տարբեր կարծիքներ լսելն է եւ դրանք համադրելը՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր ստանալու համար։

Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս գրքի նպատակը որեւէ մեկին սրբացնելը կամ սեւացնելը չէ: Գրքում հարցազրույցներ չեն, այլ հենց զրույցներ են, որոնց ընթացքում ես էլ հայտնել եմ իմ կարծիքը, որոշ դեպքերում՝ անհամաձայնությունս զրուցակցի հետ։ Մարդիկ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ, բայց ես վստահ եմ, որ որոշ կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար այս գրքի առկայությունն ավելի օգտակար է, քան եթե այն չլիներ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականի պարտությունից հետո ես շատ եմ մտածել խորքային պատճառների մասին եւ կարծում եմ, որ մեր «տունը քանդող» գործոններից մեկը դոգմատիզմն է, ամեն ինչը սեւ կամ սպիտակ տեսնելն է, հերոսներ կամ հակահերոսներ գտնելու մոլուցքն է: Ցավոք, այդպես մենք միայն ավելի լայնացնում ենք անդունդը, որի ծայրին կանգնած ենք:

 

Կարեն Հարությունյան՝ «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր 

 

2020-ին պատերազմից հետո սկսեցինք աշխատել «44. Պարտություն» գրքի վրա, որ «դասեր քաղեինք»: Մինչ փորձում էինք դա անել, Արցախը կորցրեցինք։ Շատ ցավոտ է, երբ իրադարձությունների ականատես ու անմիջական մասնակից լինելով, փորձում ես վավերագրական աշխատանք կատարել։ 

 

Այդ աշխատանքն անելիս լուրջ խնդիր էր տեղեկատվության անհասանելիությունը։ Պատերազմին մասնակցած մարդիկ ինչ-ինչ պատճառներով շատ հաճախ խուսափում են խոսել, կամ խոսում են որոշակի զգուշավորությամբ, կամ ընդհանրապես հրաժարվում են մասնակցել հետազոտությանը: Սակայն գրքի տպագրությունից հետո շատ մարդիկ, որոնք հրաժարվել էին խոսել, ցանկություն հայտնեցին, որ հենց իրենց տեսակետը եւս ներառվի։ 

Կարեն Հարությունյանը Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի հիմնավոր խնդիր էլ կա. երբ 2020 թվականի պատերազմի կամ դրան հաջորդած իրադարձությունների մասին ենք գրում, շատ զգացմունքային ենք եւ հաճախ չենք կարողանում մեզ մեր ցավը մի կողմ դնել եւ իրադարձություններին չնայել ցավի կամ սարսափելի կորուստների տեսանկյունից։ 

 

Մարտական գործողությունների վերաբերյալ միգուցե մի քանի հաջողված աշխատանք կա, բայց զուտ գնահատական չի եղել, եղել են քաղաքական գնահատականներ։ Ուզում եմ ասել նաեւ, որ ինչ կարգի աշխատանք էլ արվի 2020 թվականի մարտական գործողությունների, պատերազմի վերաբերյալ, միեւնույն է, այն թերի է լինելու, որովհետեւ շատ-շատ հարցեր են առաջանում աշխատանքի ընթացքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ս.թ. մարտին ներկայացվեց նաեւ «Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմակողմ վերլուծություն» գիրքը, որի համար հոդվածներ են գրել 17 հեղինակներ:

 

Պատասխանատվություն՝ հիշողության համար

 

Տիգրան Պասկեւիչյան, գրող եւ հրապարակախոս

 

Պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի հիշողության եւ հիշատակման համար։ Միայն Մատենադարանը կամ Պատմության թանգարանը բավարար չեն։

Տիգրան Պասկեւիչյանը Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնում ես Հայաստանի Ազգային արխիվի կինոֆոտոֆոնո բաժին, հարցնում ես՝ 1991 թվականից ի՞նչ ունեք, պատասխանում են՝ «Մենք 1990 թվականից հետո ոչ մի գործ չենք արել»։ Եվ սա այն դեպքում, երբ 1990 թվականից հետո ֆոտոապարատն ու տեսախցիկը շատերի ձեռքում է եղել։

 

Ամբողջ Արցախյան պատերազմը VHS տեսախցիկով արձանագրած մի մարդ իր նյութերը պահում է տանը։ Երբ մի աշխատանքի համար դիմեցի նրան նյութեր վերցնելու, ասաց, որ չի տա, քանի որ նեղացած է՝ իր արածը ոչ մեկին պետք չէ։ Ասացի, որ պատրաստ եմ վճարել, նա պատասխանեց, որ մի օր, երբ ժամանակը եւ փողը ունենա, ինքը ֆիլմ կանի։ Աստված տա անի այդ ֆիլմը, բայց կարող է չունենա ժամանակ, փող, առողջություն, կամ հեռանա այս կյանքից՝ եւ իր հաջորդ սերունդը, բնակարան փոխելիս, այդ ամենը աղբանոց տանի ու մենք այդ ամենը անվերադարձ կորցնենք:

Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միթե՞ դժվար է Հայաստանում ստեղծել մի ֆոնդ եւ մարդկանց ասել՝ ձեր ունեցած նյութերը բերեք այստեղ, հավաքենք։ Կան մարդիկ, որոնք այս կյանքից հեռանում են, իսկ իրենց սերունդները կարծում են, որ իրենց հոր, եղբոր կամ հարազատի ժառանգությունից ոչինչ պետք չէ թողնել։ Նրանք չեն հասկանում, որ այդպիսով կործանում են իրենց հարազատներին։ Նույնիսկ անուններ կան, որոնք ժամանակի ընթացքում ուղղակի մոռացվում են՝ իրենց հարազատների վարքի պատճառով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասարակությունն էլ չի հասկանում վավերագրության եւ հիշողության կարեւորությունը։ Մի պահ, երբ նոր ժամանակաշրջանի պատմական թեմաների շուրջ գործեր էի անում, ամենահաճախ լսվող հարցն էր՝ «Ինչի՞դ է պետք այս բաների մեջ մտնել, փորփրում ես»։ 

 

Քաղաքական բեւեռացվածությունը խանգարում է 

 

Կարեն Հարությունյան 

 

Քաղաքական բեւեռացվածությունը շատ մեծ խոչընդոտ է ոչ միայն լուրջ եւ մեծ հետազոտական աշխատանք կատարելու համար, այլեւ մեր առօրյա կյանքում, երբ նույնիսկ ընկերների հետ շփվելն է դժվարանում։ 

Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը Տիգրան Պասկեւիչյանը, Կարեն Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ինչ-որ աշխատանք կատարվում է, շատերը սկսում են քարկոծել այն միայն մեկ պատճառով՝ համահունչ չէ իրենց քաղաքական հայացքներին։ Ու սա ոչ թե գրագիտության կամ մեդիագրագիտության հարց է: Մարդիկ այսօր ուզում են լսել այն պայմանական ճշմարտությունները, որոնք կհաստատեն իրենց համոզմունքները։ Դրան հակասող որեւէ բան սվիններով է ընդունվում: Նման պայմաններում մեծ համարձակություն է պահանջվում այդ հոսանքների դեմ գնալու համար։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականին մենք աղետալի պարտություն ենք կրել. պետության կողմից որեւէ պատվեր իջեցվե՞լ է այդ պարտության պատճառները հասկանալու համար։ Ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորապես քաղաքականացված  հանձնաժողով, որի զեկույցի անաչառության վերաբերյալ լուրջ կասկածներ կան:

 

Պատմության խմորումը

 

Տիգրան Պասկեւիչյան 

 

Ինչ-որ տեղ պետք է կանգառ անել ու ժամանակ շահել՝ վերաիմաստավորելու համար։ Ամեն տարի, երբ պատմության նոր դասագիրք ենք գրում, պետք չէ ամեն տարվա իրադարձությունը ներառել դասագրքում, որովհետեւ մենք դեռ չգիտենք՝ այդ իրադարձությունը պատմություն դարձե՞լ է, թե՝ չէ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերցնենք 2018 թվականի հեղափոխությունը։ Խմորման պրոցես կա նաեւ պատմության մեջ: Թող «նստի», «խմորվի», որ տեսնենք՝ իրո՞ք այդ հեղափոխությունը կարեւոր բան էր մեր հասարակության կյանքում։ Ինձ համար շատ ավելի կարեւոր իրադարձություն է 2008 թվականի ընտրություններից հետո ծավալված քաղաքացիական ակտիվությունը, քանի որ հենց այդ սկիզբ դրեց շատ նախաձեռնությունների, առանց որոնց 2018 թվականի իրադարձությունները, թերեւս, չէին լինի:

 

Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքը կարող եք գնել «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/davit-tonoyan

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին