ՀԱՀ-ը կձգտի միջազգային հարաբերությունների հետազոտման առաջատար կենտրոն դառնալ - Mediamax.am

156 դիտում

ՀԱՀ-ը կձգտի միջազգային հարաբերությունների հետազոտման առաջատար կենտրոն դառնալ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) ցանկանում է Հայաստանի եւ, միգուցե, նաեւ տարածաշրջանի միջազգային հարաբերությունների հետազոտման առաջատար կենտրոնը դառնալ:

Համալսարանի կայքում հրապարակված հարցազրույցում ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանն ասել է, որ ՀԱՀ Հումանիտար եւ սոցիալական գիտությունների քոլեջի քաղաքագիտական ծրագիրը կենտրոնացած է միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ապագայի վրա: «Սա հատկապես արդիական թեմա է, քանի որ մենք պատրաստում ենք Հայաստանի դիվանագետների հաջորդ սերունդը», - ասել է Բրյուս Պողոսյանը: 

 

«Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարածաշրջանում եւ անվտանգային խնդիրների վերաբերյալ շատ աշխատանք կա կատարելու: Քոլեջը նաեւ նպատակ ունի հետազոտել տարածաշրջանային, եվրասիական եւ եվրոպական քաղաքականությունները, ինչպես նաեւ սփյուռքերի եւ պետությունների դրանց կապերի խնդիրները:

 

ՀԱՀ-ը ցանկանում է Հայաստանի եւ, միգուցե, նաեւ տարածաշրջանի միջազգային հարաբերությունների հետազոտման առաջատար կենտրոնը դառնալ: Դրան հասնելու պետք է օգտվենք Հայաստանի արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ այլ գերատեսչությունների հետ ընդլայնված համագործակցությունից», - ասել է ռեկտորը:

 

Խոսելով այն մասին, թե ինչպես է պատկերացնում ՀԱՀ հետազոտական առաքելության զարգացումը առաջիկա 5-10 տարիների ընթացքում, Բրյուս Պողոսյանն ասել է.

 

«Նախատեսում ենք ընդլայնել մեր գործակցությունը համալսարանների, տարբեր երկրների դրամաշնորհային գործակալությունների եւ կառավարությունների հետ, հատկապես՝ Եվրոպական Միության (ԵՄ) հետ, բայց նաեւ Արաբական թերակղզու եւ Արեւելյան Ասիայի հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին