Yandex Armenia-ն ամփոփել է «Օգնենք միասին» բարեգործական նախագծի արդյունքները - Mediamax.am

131 դիտում

Yandex Armenia-ն ամփոփել է «Օգնենք միասին» բարեգործական նախագծի արդյունքները


Լուսանկարը`


Մեկ տարի առաջ Yandex Armenia-ն գործարկեց «Օգնենք միասին» նախագիծը՝ նախաձեռնություն, որը միավորեց օգտատերերի եւ ընկերության ջանքերը՝ ի աջակցություն բարեգործական կազմակերպությունների:

Այսօր նախագիծն ամփոփում է առաջին արդյունքները. ավելի քան 10 հազար մարդ միացրել է ավտոմատ նվիրատվությունները ուղեւորությունների եւ առաքման պատվերների ժամանակ: Մեկ տարում Yandex Go-ի օգտատերերը կատարել են ավելի քան 250 հազար պատվեր՝ նվիրատվություններով։ Հիմնադրամները ստացել են 25,4 միլիոն դրամ, որն ուղղվել է առողջական առանձնահատկություններով երեխաների եւ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների աջակցությանը:

 

Հավաքված միջոցներն ուղղվում են «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային հիմնադրամ, որն ապահովում է թափանցիկ եւ հավասարաչափ բաշխումը: Բոլոր նվիրատվությունները հավասարապես բաշխվում են 4 կազմակերպությունների միջեւ՝ «Հայ մայրեր», որն օգնում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ընտանիքներին, «VIVA», որն աշխատում է բժշկական օգնության հասանելիության ուղղությամբ, «Շտապիր դեպի բարին», որն աջակցում է երեխաներին առողջապահության եւ հոգեբանական բարեկեցության ոլորտներում, եւ «Սիթի օֆ Սմայլ», որն օգնություն է տրամադրում օնկոլոգիական եւ արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին եւ երիտասարդներին:

 

Մանկական օնկոլոգիական հիվանդությունների բուժմանն է ուղղվել ընդհանուր միջոցների 25%-ը, 37%-ը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնությանը, 20%-ը՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների աջակցությանը, 16%-ը՝ աուտիզմ ունեցող երեխաների ծրագրերին: Եվս 2%-ն ուղղվել է հիմնադրամների ենթակառուցվածքների զարգացմանը։

 

«Արդեն մեկ տարի է՝ մասնակցում ենք «Օգնենք միասին» նախագծին, եւ ակնհայտ է, թե որքան կարեւոր է այս աջակցությունն այն ընտանիքների համար, որոնք մանկական ուղեղային կաթվածով երեխաներ են մեծացնում։ Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ կարողացանք սենսորային սենյակ բացել մեր «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոնում՝ վայր, որտեղ երեխաները վերականգնողական թերապիա են անցնում։ 

 

Նախագծի պարզ, բայց մտածված մեխանիզմը վերածվում է իրական օգնության: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով մասնակցում է. միասին մենք այս երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքը փոխում ենք դեպի լավը», – նշել է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

 

Նախագիծը շարունակում է աշխատանքը, եւ Հայաստանում Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է միանալ: Բավական է հավելվածում մեկ անգամ միացնել նվիրատվությունները, եւ ուղեւորություններից ու առաքումներից մի փոքր գումար ավտոմատ կերպով կուղղվի բարի գործի։ Առաջին տարում նախագիծը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է մեծ օգնության մասնիկ դառնալ:

 

«Օգնենք միասին» նախագիծը մեզ համար կարեւոր հենարան է դարձել։ Yandex Go-ի օգտատերերի աջակցության շնորհիվ մենք արդեն արեւային ջրատաքացուցիչներ ենք տեղադրել Արցախից տեղահանված անձանց տներում։ Այժմ այդ ընտանիքները տաք ջուր ունեն։ Սա պարզ, բայց կենսական նշանակության կենցաղային բարելավում է բազմազավակ եւ ծանր բուժառուներ ունեցող ընտանիքների համար։ Մենք իրական արդյունքներ ենք տեսնում եւ վստահ ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում նախագծին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցում են»,- ասել է «VIVA» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը:

 

Նախագծի տարեդարձի առթիվ Yandex-ը կարճ տեսանյութերի շարք է թողարկել նրանց մասին, ովքեր օգնում եւ աջակցություն են ստանում: Դրանք կարելի է դիտել նախագծի կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին