Ռուբեն Վարդանյանը իր անմեղությունն ապացուցելու որեւէ հնարավորություն չունի - Mediamax.am

548 դիտում

Ռուբեն Վարդանյանը իր անմեղությունն ապացուցելու որեւէ հնարավորություն չունի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ եւ փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե' դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի եւ կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։ 

 

Խախտվել են նաեւ ընդդատության երաշխիքները. գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է եւ երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ 

 

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որեւէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձեւականության՝ զուրկ որեւէ բովանդակությունից», -ընդգծել է Սիրանուշ Սահակյանը։

 

Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ներկայացնող ամբողջական փաստաթուղթը հասանելի է այս հղումով՝ 

 

https://freearmenianprisoners.com/hy/փաստեր-որոնք-չեն-կարող-անտեսվել-ռուբե/

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին