ՀՀ գլխավոր դատախազ. “Ցավում եմ, որ մոլորակում կա ազգ, որի ներկայացուցիչը հերոսացվում է քնած մարդուն կացնահարելու համար” - Mediamax.am

Մարտ 04, 2026
5595 դիտում

ՀՀ գլխավոր դատախազ. “Ցավում եմ, որ մոլորակում կա ազգ, որի ներկայացուցիչը հերոսացվում է քնած մարդուն կացնահարելու համար”


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ասել է, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ոչ թե ներում են շնորհել, այլ արդարացրել են:

Աղվան Հովսեփյանը նշել է, որ, “ըստ էության, դա ոչ թե ներում էր, այլ արդարացում, քանի որ միայն արդարացման պարագայում են վերականգնում դատապարտյալի՝ բանտում անցկացրած տարիների աշխատավարձը, տուն են նվիրում եւ հերոսացնում”:

 

Գլխավոր դատախազը շեշտել է, որ որեւէ երկրի նախագահ իրավունք չունի ներում շնորհել մի անձնավորությունը, որը դատապարտվել է այլ երկրի դատարանի դատավճռով:

 

“Ադրբեջանի նախագահը կոպիտ սխալ է թույլ տվել՝ խախտելով իր իսկ երկրի օրենքը”,- ասել է Աղվան Հովսեփյանը, հավելելով, որ արդարացման որոշում կայացնելու իրավունք ունի միայն դատարանը, այլ ոչ թե երկրի ղեկավարը:

 

“Ցավում եմ, որ Երկիր մոլորակի վրա կա այնպիսի մի ազգ, որի ներկայացուցիչը հերոսացվում է միայն նրա համար, որ կացնահարել է քնած մարդուն”,- ասել է Աղվան Հովսեփյանը:




Մեր ընտրանին