Մեդիամաքսն առանձնացրել է մայիսի 23-25-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Մայիսի 23-25 (ուրբաթ, շաբաթ, կիրակի)
North Peak լեռնային ակումբ. Վերելք Խուստուփ լեռ
North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Սյունիքի զարդ համարվող Խուստուփ լեռան ժայռոտ գագաթը (3201 մ): Վերելքը լինելու է ոչ ստանդարտ ճանապարհով՝ Վերին Վաչագան գյուղից:
Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը`1900 մ: Այն բարդ է եւ մասնակիցները պարտադիր պետք է ունենան լեռնային վերելքների փորձ ու լավ ֆիզիկական մարզավիճակ:
Մանրամասները՝ հղումով:
Մայիսի 24 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Խույր լեռ
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է վերելք Խույր լեռ (2637 մ)։ Խույրը Բովաքարի լեռների բարձր գագաթներից է։ Արշավը սկսվելու է Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, որտեղից անտառապատ լեռներով բարձրանալու եք ալպիական մարգագետիններ։ Ճանապարհին տեսնելու եք Այրիքար ժայռը։

Լուսանկարը` ArmGeo
Խույր լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստեւի հովիտն ու Բովաքարի լեռները։ Երթուղու երկարությունը 21 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ դեպի «3 բազեների արահետ»
Մայիսի 24-ին ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ՝ բացահայտելու «3 բազեների արահետը», որը գոյություն ունի արդեն հարյուրավոր տարիներ: Արշավի ընթացքում քայլելու եք Հովք-Հաղարծին ուղղությամբ՝ հիանալով Իջեւանի լեռների հսկա ժայռերով, անտառներով եւ Աղստեւի հովտով։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Այս հսկա ժայռերը տուն են բազմաթիվ թռչունների համար, դրանով է պայմանավորված նաեւ արահետի անվանումը: Երթուղու երկարությունը 16 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա. Խոխա արշավ Գոշի լիճ
Շաբաթ օրն ակումբը չարաճճի էլֆերի հետ գնում է վայելելու գարնանային մոգական անտառը։ 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ ԱՐԻ Խոխան մեկնում է Տավուշ՝ արշավելու լեռնային անտառապատ Գոշի լիճ։ Քայլքը սկսվելու է Գոշ գյուղից եւ ավարտվելու նույն տեղում:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
80 մ լայնություն ունեցող լճի շուրջ պտտվելուց հետո նախատեսված է հանգիստ: Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
Մայիսի 25 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Փառակատար լեռ եւ Արտավանի լիճ
Կիրակի օրն ակումբն իրականացնելու է արշավ դեպի Փառակատար լեռ (2528 մ) եւ Արտավանի լիճ։ Արշավը սկսվելու է Սարավանի ոլորաններից: Առաջնային նպատակակետը Փառակատարի գագաթն է, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Վայքի եւ Զանգեզուրի լեռներ ու Որոտանի լեռնանցքը: Գագաթից կիջնեք դեպի Արտավանի լիճ, որի վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը: Արշավն ավարտվելու է Արտավան գյուղում:

Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 850 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ArmLand արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ եւ Թաքնված ջրվեժ
Մայիսի 25-ին ակումբն ուղեւորվելու է հեքիաթային Տավուշ՝ վերելք կատարելու Դիմաց լեռ (2378 մ): Իջեւանի լեռները աչքի են ընկնում նմանը չունեցող բնապատկերներով եւ մարդկային աչքերը չհագեցնող գեղեցկագույն տեսարաններով: Դիմաց լեռան երթուղու սկզբում հնարավորություն կունենաք տեսնել նաեւ Թաքնված ջրվեժը: Երթուղու երկարությունը 20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Արա լեռ
Մայիսի 25-ին ակումբը «հյուր է գնում» Արա Գեղեցիկին: Արա լեռը (2605 մ) հանգած հրաբուխ է՝ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սահմանագոտում։ Լեռան վրա գրանցված բույսերը կազմում են Հայաստանի բուսականության 20%-ը։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Գարնանը լեռան լանջերը ամբողջությամբ ծածկված են մարգագետինային ծաղիկներով: Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 980 մ:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա. Խոխա վերելք Գեղասար
Կիրակի օրն ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Լոռի՝ բացահայտելու ժայռոտ, սիրունիկ Գեղասարը։ Այս սեզոնին ողջ երթուղին ծածկված է գույնզգույն ծաղիկներով։ Գագաթի ժայռային հատվածի վրա կա փոքրիկ մատուռ:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Քայլքը սկսվելու է Գեղասար գյուղից, ավարտվելու՝ Սպիտակ քաղաքում: Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 440 մ:
Մանրամասները՝ հղումով:
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Մեծ Լճասար լեռ
Գարնանային վերջին կիրակին ակումբն անցկացնելու է Գեղարքունիքի մարզում: Այս անգամ հնարավորություն ունեք վերելք կատարել Մեծ Լճասար լեռ (2393 մ), որի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւանա լիճ։

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club
Տարվա այս եղանակին լեռան շրջակայքը լցված է բազմերանգ ծաղիկներով: Թեեւ արշավը լեռնային վերելքով է, բայց այնքան էլ բարդ չէ եւ հարմար է նույնիսկ լեռնային վերելքի փորձ չունեցող արշավական երեխաների համար։
Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:
Մանրամասները՝ հղումով:
My Hiking ակումբ. Վերելք Լեջան լեռ + 2 գագաթ
Մայիսի 25-ին ակումբն ուղեւորվում է Լոռու մարզ՝ վերելք կատարելու Լեջան լեռան գագաթ (2526 մ): Այս գեղեցիկ երթուղու ընթացքում կանցնեք եւս երկու գագաթով՝ Սարիբեկիթումբ (2037 մ) եւ Սամակն (2315 մ)։
Լեջանը Վիրահայոց լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ գագաթն է՝ Լալվարից (2552 մ) հետո։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մ:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: