ARARAT-ն աջակցում է հին ձեռագրերի վերականգնմանը Մատենադարանում - Mediamax.am

309 դիտում

ARARAT-ն աջակցում է հին ձեռագրերի վերականգնմանը Մատենադարանում



Երեւան: Մեդիամաքս: Երևանի կոնյակի գործարանը Մատենադարանին է հանձնել գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի նոր կազմերի պատրաստելու համար։

Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնել հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։

 

Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք Մատենադարանի վերականգնող մասնագետների տրամադրած ուղեցույցի հիման վրա անցել են հատուկ մշակում։

 

«Գրավոր ժառանգության պահպանման խնդիրը համահայկական պատասխանատվության առարկա է։ Մատենադարանի ջանքերով վերականգնվում են նաև Հայաստանի բոլոր մշակութային հաստատությունների գրավոր արժեքները, աշխարհասփյուռ ձեռագրական հավաքածուները։ Պետական աջակցությանը զուգահեռ, մեծապես կարևորում ենք մասնավոր անհատների և կազմակերպությունների մասնակցությունը այս առաքելությանը», - ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

 

«Մեզ համար պատիվ է համագործակցել Մատենադարանի հետ, որը հիրավի կարելի է համարել յուրաքանչյուր հայի ծննդյան հավաքական վկայականը։ Համագործակցության այս դրվագն ունի այլաբանական գեղեցիկ իմաստավորում։ ARARAT-ն իր էությամբ նախեւառաջ ժառանգության մասին է, ուստի շատ խորհրդանշական է, որ ARARAT-ի մի մասնիկը ծառայելու է մեր բացառիկ ժառանգության պահպանության գործին»,-  նշել Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին