Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերությունը՝ Մատենադարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է 4 փուլից բաղկացած «Ճանաչենք Մատենադարանը» մրցանակային թեստ-խաղը:
Մրցանակային թեստ-խաղին կարելի է մասնակցել 2025թ. մայիսի 5-ից 2025թ. մայիսի 30-ը ներառյալ:
Առաջին թեստ-խաղին կարելի է մասնակցել այս հղումով.
https://quiz.mediamax.am/am/matenadaran/281/matenadaran-1
Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կուտակում են միավորներ: Չորս թեստ-խաղի արդյունքում ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը կարժանանա «Մեկ օր Մատենադարանում» գլխավոր մրցանակին՝ հանդիպում Մատենադարանի տնօրենի հետ, այցելություն տարբեր բաժիններ, վարպետության դաս «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ եւ արհեստ» լաբորատորիայում:
Բարձր միավորներ վաստակած մասնակիցների համար նախատեսված են հետեւյալ մրցանակները՝ այցելություն Մատենադարանի ձեռագրերի վերականգման բաժին, տարվա ընթացքում երկու նոր ցուցադրության բացման հրավիրատոմս՝ երկու անձի համար, Մատենադարանի եւ Մեդիամաքսի հրատարակած գրքեր եւ ալբոմներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: