Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է աջակցությունը «Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման եւ խնամքի ապահովում» ծրագրին՝ ֆինանսավորելով 4-րդ փուլի իրականացումը։
Ծրագրի ուղղակի շահառու է քաղցկեղով ախտորոշված, Հայաստանում բնակվող ծանր սոցիալ-տնտեսական կարգավիճակում գտնվող 0-18 տարեկան չորս երեխա:
Ծրագիրն իրականացվում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի եւ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գտնվող մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: