Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը եւ կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման եւ տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման պայմանագիրը։
Մինչեւ 2026թ․ երկրորդ կիսամյակ ընկերությունը կներդնի նոր ենթակառուցվածք՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով եւ աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Նախատեսվում է նաեւ Ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության եւ տպագրական սարքավորումների ստանդարտացում։
Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին եւ ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ եւ բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների եւ անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: