Երեւան: Մեդիամաքս: Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը:
Մարտի 31-ին ամփոփվել են որակավորված եւ առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը՝ 79,24 միավոր։
Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։
«Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։
Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: