Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» - Mediamax.am

Փետրվար 24, 2026
2913 դիտում

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ցուցմունք են տվել տասնյակից ավել «տուժածներ», որոնք պատմել են, որ «վիրավորվել են Հայաստանի բանակի մնացորդների եւ հայկական ապօրինի զինված խմբավորումների տարբեր ուղղություններով ձեռնարկած սադրանքների ընթացքում»։

 

«Տուժածներից» ոչ մեկը իր «ցուցմունքում» Ռուբեն Վարդանյանին չի հիշատակել, սակայն նրանցից յուրաքանչյուրը «խնդրել է դատարանին մեղադրյալին նշանակել ամենախիստ պատիժը»։

 

Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 22-ին։

 

«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan:




Մեր ընտրանին