Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները նոր թափ են ստացել հատկապես մշակույթի ոլորտում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այդ մասին ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագրի ստորագրումից հետո:
«Այս փաստաթուղթն էլ համագործակցության ընդլայնման վկայություն է»,- ասել է նախարարը:
Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն ասել է, որ հուշագիրն ամուր հիմք կլինի ավելի հիմնավոր համագործակցության համար:
«Գերմանական կողմը կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասել է դեսպանը:
Համատեղ հռչակագրի շրջանակում կողմերը խրախուսում են փորձի և մասնագետների փոխանակումը երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև, ինչպես նաև համագործակցությունը գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: