Mediamax Plus. Արցախցի երեխաները 10 «Դեդո-Բաբո» տիկնիկ կստանան - Mediamax.am

168 դիտում

Mediamax Plus. Արցախցի երեխաները 10 «Դեդո-Բաբո» տիկնիկ կստանան


Լուսանկարը`


Ս.թ. փետրվարի 28-ին Մեդիամաքսն առաջարկել իր ընթերցողներին բարի գործի մասնակցել Mediamax Plus նախաձեռնության շրջանակում:

 

Փետրվարի 20-ին պատմել էինք Արցախի բարբառի կիրառման եւ պահպանման նպատակով իրականացված «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի մասին, որի համար հարցազրույցներ էին անցկացվել 5-15 տարեկան 101 արցախցի երեխաների հետ: Փետրվարի 22-ին էլ պատմել էինք Կառլեն եւ Սոնա Սարգսյանների «Դեդո-Բաբո» տիկնիկների մասին, որոնք երեխաներին պատմում են Արցախի մասին: Mediamax Plus-ի միջոցով ցանկացանք կապ ստեղծել երկու հրապարակումների հերոսների միջեւ՝ «Դեդո-Բաբո» տիկնիկներ ձեռք բերել եւ նվիրել դրանք «101 պատմության» հերոսներից մի քանիսին:

 

«Դեդո-Բաբո» տիկնիկներն արժեն 22 000 դրամ (դրանք առանձին չեն վաճառվում):

 

Մեդիամաքսը հայտնել էր, որ արցախցի երեխաների համար 3 «Դեդո-Բաբո» կգնի եւ առաջարկէլ էր ընթերցողներին միանալ նախաձեռնությանը՝ փետրվարի 28-ից մարտի 7 ներառյալ բաժանորդագրություն ձեւակերպելով Mediamax Premium հարթակում՝ վճարելով 5 000, 12 000 կամ 18 000 դրամ (համապատասխանաբար, մեկ, երեք եւ վեց ամսվա համար):

 

Նշված ժամանակահատվածում Mediamax Premium բաժանորդագրություն են ձեւակերպել մեր ընթերցողներ Ռուբեն Միրաքյանը, Ելենա Խաչվանքյանը, Շարմաղ Սաքունցը, Հարութ Եկմանյանը, Տաթեւիկ Սարգսյանը եւ Նէա Հայրյանը: Ընդհանուր գումարը կազմել է 76 000 դրամ: Մեդիամաքսը կավելացնի 12 000 դրամ եւ ընթերցողների բաժանորդագրության գումարով ձեռք կբերի 4 «Դեդո-Բաբո» տիկնիկ:

 

Տեղեկանալով մեր նախաձեռնության մասին, Կառլեն եւ Սոնա Սարգսյանները որոշել էին իրենց անունից հատկացնել 3 «Դեդո-Բաբո» տիկնիկներ:

 

Այդպիսով, Mediamax Plus նախաձեռնության շրջանակում արցախցի երեխաներին կնվիրենք 10 «Դեդո-Բաբո» տիկնիկ:

 

Առաջիկայում խաղալիքները կհանձնենք երեխաներին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին