«Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունը մրցանակի է արժանացել - Mediamax.am

Մարտ 03, 2026
2793 դիտում

«Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունը մրցանակի է արժանացել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սմոլենսկի պետական համալսարանի մի խումբ հեղինակների «Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունն արժանացել է ակադեմիկոս Նիկոլայ Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին։

Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»:

 

Մրցույթն անցկացվում է Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) Արեւելագիտության ինստիտուտի կողմից՝ նպատակ ունենալով զարգացնել հայագիտության եւ հարակից առարկաների ռուսալեզու հատվածը։

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեւոն Բատիեւի «Դոնի Նախիջեւանի ինքնակառավարումը» մենագրությունը։ Երրորդ տեղում է Վլադիմիր Կամինինի եւ Արաքս Առաքելյանի «Հայերի գաղթը Տյումենի մարզ» աշխատանքը։ «Դա Սիբիրում հայկական ներկայության առաջին համապարփակ ուսումնասիրությունն է», - նշել են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ում:

 

Մեկնաբանելով մրցույթի արդյունքները՝ Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ դրա հիմնական նպատակը ռուսաց լեզվով հայագիտության զարգացումն է։

 

«Մենք զարգացնում եւ ընդլայնում ենք այս թեման։ Այդ կապակցությամբ առաջարկում եմ աշնանը անցկացնել առցանց գիտաժողով՝ մրցույթի դափնեկիրների եւ Նիժնի Նովգորոդի եւ Դոնի Ռոստովի հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է նա։

 

Հաղթողները մրցանակները կստանան մայիսի վերջին՝ Երեւանի Ռուսական տանը կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։




Մեր ընտրանին