Հունգարիայի հայ համայնքը ՀՀ իշխանություններին նախապես տեղեկացրել էր Սաֆարովի էքստրադիցիայի որոշման մասին - Mediamax.am

Փետրվար 22, 2026
exclusive
8794 դիտում

Հունգարիայի հայ համայնքը ՀՀ իշխանություններին նախապես տեղեկացրել էր Սաֆարովի էքստրադիցիայի որոշման մասին


Լուսանկարը` http://www.budapestparliament.net/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին:

Այս մասին Մեդիամաքս-ին Բուդապեշտից հաղորդել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:

 

«Մենք մեր աղբյուրների միջոցով տեղեկություն էինք ստացել, որ Հունգարիան պատրաստվում է հայրենիք վերադարձնել Ռամիլ Սաֆարովին: Այդ մասին շտապ կարգով հայտնել էինք Վիեննայում գտնվող ՀՀ դեսպանությանը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել էինք՝ կանխելու մարդասպանի վերադարձը Ադրբեջան»,- ասել է Ալեքս Ավանեսյանը:

 

Նրա խոսքով, Հունգարիայի հայկական համայնքը բողոքներ էր ուղարկել երկրի խորհրդարան եւ արդարադատության նախարարություն՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան թույլ չտալու համար:

 

«Կարծում եմ, որ այստեղ անելիք ուներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Մենք մեր անելիքը արեցինք, սակայն աջակցություն չզգացինք»,- եզրափակել է Ավանեսյանը:

 

Մեդիամաքս-ը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` Ալեքս Ավանեսյանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքով:




Մեր ընտրանին