Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:
Տարիներ առաջ այն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաեւ որպես նորապսակների օրհնության օր:
Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։
Մասնակցության եւ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Լուսարարապետության գրասենյակ (010) 51 71 90 կամ (093) 02 51 63 հեռախոսահամարներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: