Աշխարհի բաբելոնյան քարտեզը Երեւանում կներկայացվի նոր լույսի ներքո - Mediamax.am

Մարտ 03, 2026
3155 դիտում

Աշխարհի բաբելոնյան քարտեզը Երեւանում կներկայացվի նոր լույսի ներքո


Լուսանկարը` theidlewoman.net


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 22-ին` ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի Մերձավոր Արեւելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը հանդես կգա «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ։

Պատմության թանգարանից հայտնում են, որ նա կներկայացնի Ք. ա. 7-5-րդ դարերում ստեղծված աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզի վերաբերյալ իր բացահայտումները եւ մեկնաբանությունները։ Կավե սալիկի վրա պահպանված քարտեզի վրա նշված են աշխարհի հնագույն պետությունները, որոնց թվում է նաեւ Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։

 

Բանախոսության լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

 

Մասնակցությունը՝ թանգարանի մուտքի տոմսով եւ մշտական ցուցադրությունների դիտման հնարավորությամբ։




Մեր ընտրանին