Yandex Armenia-ն սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան - Mediamax.am

3198 դիտում

Yandex Armenia-ն սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Yandex Armenia-ն ազդարարել է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիայի մասին:

2024թ. նոյեմբերին յուրաքանչյուր օգտատեր, ուրբաթ օրերին պատվերներ կատարելով Yandex Go-ի միջոցով, կարող է նախաձեռնության մասնակիցը դառնալ:

 

Տաքսիի եւ առաքման ծառայության բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործության նպատակով կփոխանցի 5 դրամ: Իսկ սննդի՝ յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար, սկսած 3000 դրամից, բարեգործական հիմնադրամները կստանան 30 դրամ։

 

Հավաքված միջոցները հավասարապես կբաշխվեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպությունների միջեւ։

 

Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան կանցկացվի երկրորդ անգամ։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերող նախագծերից մեկն է։ Ընկերության գործընկեր մի քանի կազմակերպությունների շահառուներն ու պրոֆիլային մասնագետները մշտապես գործող բարեգործական ծրագրի շրջանակում նաեւ ստանում են անվճար ուղեւորություններ եւ առաքումներ Yandex Go-ում։

 

2023 թվականին «Առատաձեռն նոյեմբեր» ակցիայի շրջանակում հավաքված նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամն օգնեց ավելի քան 700 երիտասարդ մայրերի՝ ապահովելով նրանց անհրաժեշտ իրերով, հագուստով եւ հիգիենայի պարագաներով: «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն օգնել էր թանկարժեք վիրահատություն կատարել կերակրափողի քիմիական այրվածք ստացած երեխային, իսկ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող 10 երեխայի համար «Հայ մայրեր» հիմնադրամը երեք ամսվա ընթացքում տնային պայմաններում կինեզիոթերապիայի կուրս էր կազմակերպել:

 

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին փոխանցել էր 3 մլն դրամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին