Առնո Տեր-Սահակովը կանգնել է իր երրորդ «ութհազարանոցի» գագաթին - Mediamax.am

1368 դիտում

Առնո Տեր-Սահակովը կանգնել է իր երրորդ «ութհազարանոցի» գագաթին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առնո Տեր-Սահակովը հաջող վերելք է կատարել Մանասլու լեռան գագաթ (8 163 մետր):

Լատվիայում բնակվող Առնո Տեր-Սահակովը դարձել է առաջին հայը, որի «հավաքածուն» ներառում է երեք «ութհազարանոց» լեռ։

 

2023 թվականի ամռանը նա բարձրացել էր աշխարհի երկրորդ գագաթը՝ K2 (8611 մետր), իսկ 2019 թվականին կանգնել էր աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի (8848 մետր) գագաթին:

 

 

Առնո Տեր-Սահակովը վերելքի մասին տելեգրամյան ալիք է վարում։

 

Առնո Տեր-Սահակովը Alida turs տուրիստական ընկերության ղեկավարն է եւ Լատվիայի հայ համայնքի ղեկավարներից մեկը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին