Ստեղծվել է Afeyan Initiatives for Armenia զարգացման հիմնադրամ - Mediamax.am

4097 դիտում

Ստեղծվել է Afeyan Initiatives for Armenia զարգացման հիմնադրամ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Afeyan Philanthropies կազմակերպությունը հայտարարել է Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնության մեկնարկի մասին: Հիմնադրամի առաքելությունը առավել կենսունակ, տոկուն եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործին նպաստելն է:

AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:

Նախկինում նա եղել է «Հայաստան 2041» հիմնադրամի գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, որտեղ համակարգել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մեկնարկը: Դրանից առաջ եղել է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրենը՝ օգնելով փոփոխություններ իրականացնել Հայաստանում:  

 

Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսներին աշխատանք է տարել  կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:

 

«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը: AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդել մեր կատարած աշխատանքը, իրականացնել նոր ծրագրեր եւ համագործակցել նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին