Երեւանում հանդիպում կկայանա Լուիս Մորենո Օկամպոյի հետ - Mediamax.am

4791 դիտում

Երեւանում հանդիպում կկայանա Լուիս Մորենո Օկամպոյի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

Free Armenian Prisoners նախաձեռնությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Երեւանի IBIS հյուրանոցում տեղի կունենա բաց հանդիպում Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

 

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը կպատմի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Բաքվից հայ բանտարկյալներին ազատելու համար։

 

 

Նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29) բացառիկ հնարավորություն է համաշխարհային ուշադրությունը հրավիրելու Ալիեւի ռեժիմի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վրա։

 

Հանդիպումը վարելու է լրագրող Մարկ Գրիգորյանը։

 

Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք հղումով՝

 

https://forms.gle/Bz7NUdLRbaa7NkMPA:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին