Երեւան: Մեդիամաքս: Ռուս լրագրող եւ վիդեոբլոգեր Նիկոլայ Սոլոդնիկովը Երեւանում կներկայացնի իր «Во сне ты горько плакал» ֆիլմը։
Ֆիլմի ցուցադրությունները եւ ստեղծագործական երեկոները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին եւ 16-ին Common Ground Books & Spirits-ում:
Նիկոլայ Սոլոդնիկովի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հիմնված է Յուրի Կազակովի «Свечечка» եւ «Во сне ты горько плакал» պատմվածքների վրա։
«Ֆիլմը նրբորեն ուսումնասիրում է մանկության գաղտնիքները՝ ցուցադրելով ծնողների եւ երեխաների խորը կապը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դերերը ֆիլմում կատարում են Իվան Ուրգանտը, Պոլինա Ագուրեեւան, Լեոնիդ Բիչեւինը, Նադեժդա Մարկինան, Ալյոնա Կուչկովան։
Տոմսերը կարելի է ձեռք բերել այս հղումով https://afisha.move2armenia.am/ru/event/vo-snie-ty-ghor-ko-plakal-kinopokaz-i-vstriecha-s-nikolaiem-solodnikovym-15-16-okt.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: