Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդները համատեղ ծրագրի են մասնակցում - Mediamax.am

2289 դիտում

Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդները համատեղ ծրագրի են մասնակցում


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր մեկնարկել է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիրը Հայաստանի եւ Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմակերպած ծրագրի նպատակն է «նպաստել հայ եւ վրացի պատանիների ու երիտասարդների միջեւ հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը»:

 

Ծրագրի մասնակիցները բաժանվել են 5 խմբի՝ յուրաքանչյուրում 6-ական վրացի եւ հայ մասնակից։ Խմբերին կցված է մեկական խմբավար, որը ծրագրի 7 օրերի ընթացքում համակարգելու եւ առաջնորդելու է խմբի մասնակիցներին տարբեր միջոցառումների ընթացքում։

 

Ծրագրի կազմակերպման եւ իրականացման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին