ARARAT թանգարանն աջակցել «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը Կապանում - Mediamax.am

1817 դիտում

ARARAT թանգարանն աջակցել «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը Կապանում


Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` ARARAT


Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հանդես է եկել որպես «Ստրադիվարիուս» ջութակների բացառիկ ցուցահանդեսի աջակից։

Փառատոնի շրջանակում իրականացվել է բացառիկ ցուցադրություն՝ ներկայացվել է 18-րդ դարի՝ Անտոնիո Ստրադիվարիուսի եւ Գվարների դել Ջեզուի հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը։

Լուսանկարը` ARARAT

Թանգարանային եզակի նմուշները Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը, ում հիմնադրած «Florian Leonhard Fine Violins» ընկերությունը համարվում է ջութակի վաճառքով եւ վերանորոգումներով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն ամբողջ աշխարհում։ «Ստրադիվարիուս» ջութակներն իրենց բնույթով համարվում են անգերազանցելի՝ ձայնի եւ երաժշտական բազմաթիվ հատկությունների շնորհիվ։

 

Նման ձեւաչափով ցուցադրություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ։

Լուսանկարը` ARARAT

«ARARAT թանգարանը մշտապես կարեւորել է միջթանգարանային համագործակցության տարբեր ձեւաչափեր։ Տարբեր տարիներին ունեցել ենք համատեղ ցուցադրություններ Սարյանի տուն-թանգարանի հետ, Էրեբունի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ, Ռուսական արվեստի թանգարանի հետ։ Այս անգամ մեզ համար հետաքրքիր էր միջթանգարանային համագործակցության ընդունված ձեւաչափը բերել բոլորովին նոր հարթություն՝ Կապանի հանդիսատեսին հաղորդակից դարձնելով թե ջութակների հազվագյուտ հավաքածուի, թե ARARAT թանգարանին», - նշել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադեւոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին