Բելգիական Brepols-ը հրատարակելու է Մատենադարանի նոր օտարալեզու հանդեսը - Mediamax.am

2221 դիտում

Բելգիական Brepols-ը հրատարակելու է Մատենադարանի նոր օտարալեզու հանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող բելգիական Brepols հրատարակչության հետ։

Brepols-ը, որը հայտնի է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը, հրատարակելու է Մատենադարանի նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։

 

Այն առցանց լույս է տեսնելու տարեկան երկու անգամ, բաց մատչելիությամբ, նաեւ ամեն տարվա վերջում կունենա տպագիր տարբերակ։

 

MEMAS-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին Տաթեւում՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին