Տեղի կունենա Newmag Summer Fest 2024 փառատոնը - Mediamax.am

Մարտ 03, 2026
779 դիտում

Տեղի կունենա Newmag Summer Fest 2024 փառատոնը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ին եւ 23-ին, ժամը՝ 16:00-ից մինչեւ 23:00-ը «Երազ» այգում տեղի կունենա Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2024-ը:

Փառատոնի ժամանակացույցը հասանելի է այստեղ.

 

https://newmag.am/summerfest2024:

 

Փառատոնին Newmag-ը կներկայացնի 4 նոր գիրք՝ ինտերակտիվ շնորհանդեսներով.

 

•    Քրիստինե Գրիգորյան  «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից»

 

•    Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչեւ կաշվե գնդակ»

 

•    Հենրի Քիսինջեր «Արհեստական բանականությունը եւ մարդկության ապագան»

 

•    Քարեն Մակմանուս «Մեզնից մեկը հաջորդն է»

 

Բոլոր գրքերը կվաճառվեն մինչեւ 50 % զեղչով:

 

Փառատոնի ընթացքում կներկայացվի PAN Photo գործակալության համահիմնադիր, RAMBALKOSHE-ի ստեղծող Վահան Ստեփանյանի «Երեւան. Պոզիտիվ նեգատիվներ» անձնական արխիվից բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը՝ Երեւանի պատմական լուսանկարներով, որոնք վերաբերում են 19-րդ դարի կեսից մինչեւ 20-րդ դարի 30-ականներն ընկած ժամանակաշրջանին: Այս ցուցահանդեսով կազդարարվի Վահան Ստեփանյանի ու  newmag-ի համատեղ նոր նախագիծը՝ հին Երեւանի բացառիկ լուսանկարներով գիրք-նոթատետրը:




Մեր ընտրանին