Երեւան: Մեդիամաքս: Այսուհետ Yandex Go հավելվածի միջոցով կարող եք օգնել բարեգործական կազմակերպություններին:
Նոր «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղեւորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կկրկնապատկի նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝ մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին:
Աջակցությունը սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին» բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Գումարն ընտրելուց հետո օգտատերը բաժանորդագրվում է նվիրատվությանը, իսկ տվյալ գումարն ավելացվելու է յուրաքանչյուր ուղեւորության արժեքին: Որպեսզի գործառույթն աշխատի՝ պատվիրելիս հարկավոր է ընտրել վճարման եղանակը՝ նշելով հավելվածում կցված բանկային քարտը: Նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել եւ անջատել ցանկացած պահի՝ հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս մեխանիզմով առաջարկվող ծառայությունների ցանկը:
Հավաքագրված բոլոր միջոցները ուղղվում են ՆԻԿԱ հիմնադրամին՝ ծրագրի ենթակառուցվածքի գործընկերոջը: Այդ միջոցները նա հավասարաչափ կփոխանցի Հայաստանի չորս բարեգործական կազմակերպություններին՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» եւ VIVA։ Հավաքագրված միջոցները կուղղվեն հիմնադրամների շահառուներին օգնելու եւ նրանց ծրագրերը ֆինանսավորելու համար: Բոլոր կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, եւ Yandex Armenia-ն յուրաքանչյուր եռամսյակի վերջում կտրամադրի թափանցիկ հաշվետվություն:
«Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարեւոր ոլորտներից է: «Օգնենք միասին» նախագիծը ստեղծվել է որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունենա դառնալ սոցիալապես պատասխանատու եւ սկսի օգնել: Մեր խնդիրն է զարգացնել հայկական ՀԿ-ները եւ օգնել մեծացնել տրամադրվող օգնության ծավալը, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը հրավիրել նշանակալի սոցիալական նախագծերի վրա: Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր երկրի հասարակական կյանքի մասը», - ասել է «ՆԻԿԱ» հիմնադրամի տնօրեն Ագնեսա Սարգսյանը։
«Մենք գործարկում ենք «Օգնենք միասին» նախագիծը, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր կարողանա բարեգործությունը դարձնել առօրյա լավ սովորություն։ Այժմ հեշտ եւ հարմար է դառնում օգնելը: Մենք կարծում ենք, որ համակարգված եւ մշտական օգնությունն ամենաարդյունավետն է», – ասել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
«Օգնենք միասին» հնարավորությունը, համոզված ենք, ոչ միայն հեշտ ու արագ տարբերակ կլինի նվիրատվություն կատարելու, այլեւ՝ իր ուրույն դերը կունենա բարեգործությունն ավելի մասսայական դարձնելու գործում: Մենք շնորհակալ ենք Yandex Go Հայաստանի յուրաքանչյուր ուղեւորից, ով ընտրում է «Օգնենք միասին»-ով երթեւեկելու տարբերակն ու նվիրաբերում ցանկացած չափի գումար, դրանով իսկ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին ստանալ ջրային թերապիայի վերականգնողական կուրսեր «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում:
Yandex Armenia-ի հետ համագործակցության շնորհիվ իրականացավ նաեւ մեր կարեւոր ծրագրերից մեկը. մենք ամեն ամիս անվճար վերականգնողական թերապիա ենք տրամադրում 5 շահառուների՝ անմիջապես իրենց տանը: Ծրագրում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր ամիսներ կամ տարիներ շարունակ, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով, հնարավորություն չունեն վերականգնողական թերապիաներ ստանալ կենտրոններում», - նշել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։
«Օգնենք միասին» ծրագիրը կարելի է ակտիվացնել բոլոր այն քաղաքներում, որտեղ Yandex Go-ն առկա է. Հայաստանում, դրանք քսանից ավելի են:
2023 թվականի ամռանը Yandex Armenia-ն մեկնարկեց մշտական աջակցության ծրագիր եւ սկսեց անվճար ուղեւորություններ տրամադրել չորս բարեգործական կազմակերպությունների եւ նրանց շահառուների համար։ Ամեն ամիս բարեգործական կազմակերպությունները ստանում են ճանապարհորդական բյուջե, որը նրանք կարող են բաժանել՝ կախված կարիքներից։ 2023 թվականի գարնանը հավելվածում հասանելի է դարձել հասանելիության էկրանը, որտեղ հավաքված են հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար օպցիաները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: