Արամ Առաջինն ու Հռոմի Պապը քննարկել են Բաքվում պահվող հայերի խնդիրը - Mediamax.am

1942 դիտում

Արամ Առաջինն ու Հռոմի Պապը քննարկել են Բաքվում պահվող հայերի խնդիրը


Լուսանկարը` armenianorthodoxchurch.org


Երեւան: Մեդիամաքս: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոյի հետ:

Անթիլիասի տարածած հաղորդագրության համաձայն, Արամ Առաջինն ու Ֆրանցիսկոս Պապը քննարկել են հետեւյալ հարցերը.

 

- Էկումենիկ հարաբերությունները ընդլայնելու եւ գործընկերության փոխակերպելու անհրաժեշտությունը.

 

- Բոլոր եկեղեցիների կողմից Սուրբ Հարության տոնակատարության միասնական ամսաթիվ սահմանելու նպատակը.

 

- Ոչ կաթոլիկ եկեղեցիների գործուն մասնակցությամբ Վատիկանի երրորդ ժողովի գումարման անհրաժեշտությունը.

 

- Լիբանանում քրիստոնյա-մահմեդական համակեցության ամրապնդման եւ նախագահի ընտրության կարեւորությունը.

 

- Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հրամայականը

 

- Բնիկ արցախահայությանը միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների հետ հանդիպմանը կոչ էր արել աղոթել այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

 

«Սիրելի եղբայրներ, ինչպե՞ս կարող ենք մեր մտքերը չուղղել դեպի Հայաստան։ Ոչ միայն խոսքերով, այլեւ առաջին հերթին մեր աղոթքներում, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից եւ ապաստան փնտրող բազմաթիվ տեղահանված ընտանիքների համար»,- ասել էր Հռոմի պապը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին