Harley-Davidson մոտոցիկլետների սիրահարները առաջին անգամ կհավաքվեն Հայաստանում - Mediamax.am

3267 դիտում

Harley-Davidson մոտոցիկլետների սիրահարները առաջին անգամ կհավաքվեն Հայաստանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մոտոցիկլետների սիրահարները կայցելեն Երեւան` մասնակցելու հունիսի 14-ից 16-ը կայանալիք Harley-Davidson-ից ոգեշնչված առաջին հայկական մոտոփառատոնին:

Աշխարհահռչակ Harley-Davidson մոտոցիկլետներ վարողների խմբի (Harley Owners Group) հայկական ճյուղի՝ Mount Ararat Chapter-ի կողմից հյուրընկալվող միջոցառումը կհամախմբի շուրջ 50 Harley-Davidson լեգենդար մոտոցիկլետներ եւ 100-ից ավել հյուր:

 

«Նման մոտոփառատոններն աշխարհում տարածված ֆորմատ են, եւ ուրախ ենք այն բերել Հայաստան: Հյուրընկալելու ենք բազմաթիվ մասնակիցներ Harley-Davidson ի սիրահարների միջազգային համայնքից, որոնցից շատերն առաջին անգամ են այցելելու մեր երկիր։ Այս միջոցառումը ոչ միայն այս լեգենդար մոտոցիկլետների բրենդի եւ դրա մշակույթի տոն է, այլ նաեւ Հայաստանի ջերմ հյուրընկալությունն ու յուրահատուկ մշակութային ժառանգությունը ցուցադրելու հնարավորություն», - ասել է միջոցառման կազմակերպիչ, Mount Ararat Chapter-ի ներկայացուցիչ Գրիգորի Հարությունյանը:

 

Մոտոփառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի մշակութային ժառանգությանը եւ գեղեցիկ լանդշաֆտներին:  

 

Լայն հանրությունն էլ հնարավորություն կունենա տեսնել Harley-Davidson մոտոցիկլետների տպավորիչ շարքը հունիսի 15-ին ժամը 10:00-ին Երեւանի Շահումյանի հրապարակում, որտեղից կմեկնարկի մոտոփառատոնը։

 

Փառատոնի գլխավոր հովանավորը «Ամարյան» բարեգործական հիմնադրամն է, գլխավոր գործընկերը՝ Երեւանի կոնյակի գործարանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին