ДДТ խմբի երեւանյան համերգը հետաձգվել է - Mediamax.am

3835 դիտում

ДДТ խմբի երեւանյան համերգը հետաձգվել է


Լուսանկարը` https://chelny-biz.ru/


Երեւան: Մեդիամաքս: ДДТ խմբի հունիսի 14-ին Երևանում նախատեսված համերգը հետաձգվել է եւ կկայանա 2024 թվականի նոյեմբերի 9-ին։

Համերգի կազմակերպիչները նշել են, որ «որոշումն ընդունվել է ժամանակավոր տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք պետք է լուծենք համերգի լավագույն որակն ապահովելու համար»։

 

«Հասկանում ենք ձեր հիասթափությունը, բայց ուզում ենք վստահեցնել, որ համերգն անպայման կայանալու է։ Գնված տոմսերը փոխանակման կարիք չունեն և ուժի մեջ կլինեն նոր ամսաթվի համար: Տոմսերը վերադարձնել ցանկացողները կարող են կապ հաստատել tickets@ddt2024.am էլ. փոստի հասցեով», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին