Երեւանում եւ Գյումրիում կկայանա «Հայրենիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան - Mediamax.am

exclusive
3370 դիտում

Երեւանում եւ Գյումրիում կկայանա «Հայրենիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան


Լուսանկարը` «Հայրենիք» ֆիլմի ստեղծագործական կազմ

Լուսանկարը` «Հայրենիք» ֆիլմի ստեղծագործական կազմ

Լուսանկարը` «Հայրենիք» ֆիլմի ստեղծագործական կազմ


Հունիսի 8-ին Երեւանի Կինոյի տանը տեղի կունենա Ալեքսանդր Արխանգելսկու եւ Տատյանա Սորոկինայի «Հայրենիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

 

Հունիսի 10-ին ֆիլմը կցուցադրվի Գյումրիում՝ Վարդան Աջեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

 

Երեւանում եւ Գյումրիում ցուցադրությունը կսկսվի ժամը 19:00-ին։

 

Երեւանում պրեմիերայի մուտքն ազատ է, Գյումրիյում՝ հրավիրատոմսերով։

 

 

2023 թվականի ամառվանից մինչեւ 2024 թվականի գարուն ֆիլմի հերոս Ջովանի Գուայտային նկարահանել են Հայաստանում, Իտալիայում, Մոնտենեգրոյում եւ Ռուսաստանում։

 

2023 թվականի ամռանը Մեդիամաքսի հետ զրույցում Ալեքսանդր Արխանգելսկին ասել էր.

Լուսանկարը` «Հայրենիք» ֆիլմի ստեղծագործական կազմ

«Ջովանի Գուայտան ուսումնասիրել է հայկական եկեղեցին,  նա գիրք է գրել  Գարեգին Առաջին կաթողիկոսի հետ զրույցների հիման վրա։ Իհարկե, զբոսաշրջային ֆիլմ չենք նկարահանելու։ Ինքնաթիռ կնստենք նրա հետ, կգանք այստեղ եւ կնայենք Հայաստանին նրա աչքերով՝ որպես մի երկրի, որը սովորել է պահպանել հայրենիքի զգացումը բոլոր սահմաններից  անդին՝ դուրս ընկնելով պատմությունից եւ վերադառնալով պատմություն։

 

 

Արտագաղթը լինում է անօգուտ, իսկ լինում է օգտակար։ Ի՞նչ է նշանակում անօգուտ: Երբ մարդիկ պարզապես փրկում են իրենց եւ չեն ինտեգրվում նոր երկրների մշակույթներին: Երբեմն էլ ամբողջությամբ ձուլվում են, կամ էլ փորձում են ամբողջությամբ պահպանել այն ամենը, ինչ ունեցել են հայրենիքում»։

Լուսանկարը` «Հայրենիք» ֆիլմի ստեղծագործական կազմ

Հունիսի 9-ին Երեւանի Common Ground տարածքում տեղի կունենա հանդիպում Ալեքսանդր Արխանգելսկու, Տատյանա Սորոկինայի եւ Ջովանի Գուայտայի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին