Սարգիս Իզմիրլյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում - Mediamax.am

2706 դիտում

Սարգիս Իզմիրլյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

«Մենք շատ ուրախ ենք Երեւանի պետական համալսարանում հյուրընկալելու Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների ընտանիքի անդամներին, որոնք տարիներ շարունակ եղել են Երեւանի պետական համալսարանի, մասնավորապես, ԵՊՀ գրադարանի հիմնական հովանավորները: Այսօր մենք պատիվ ունենք նաեւ շնորհավորելու Տիգրան Իզմիրլյանին՝ Ազգային հերոսի կոչման արժանանալու համար»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

 

Նա ասել է, որ «Իզմիրլյան» հիմնադրամի եւ ԵՊՀ-ի համագործակցությունը, որը նպաստել է նաեւ գործակցային նոր կապեր ստեղծելուն, կլինի շարունակական:

 

«Շուտով առցանց հանդիպում կունենանք Ջորջթաունի համալսարանի հետ, ինչը, ըստ էության, կուրվագծի համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:

 

Սարգիս Իզմիրլյանը ողջունել է ԵՊՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները, կրթական ծրագրերի, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։

 

««Իզմիրլյան» հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցում է ավելի քան 25 տարի՝ իրականացնելով բազմաթիվ կարեւոր նախագծեր: Վերջին տարիներին վերանորոգվել է ԵՊՀ ընթերցասրահը, որը շատ է սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի կողմից: «Իզմիրլյան» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը, ֆինանսավորել ամենատարբեր նախագծեր, կրթության, առողջապահության, սոցիալական բարօրության, մարդասիրական աջակցության, մշակութային ժառանգության պահպանության նախաձեռնություններ: Կրթությունը միշտ եղել է հիմնարար՝ հասարակության կայուն զարգացման եւ բարգավաճման համար»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին